Երբ մենք լուսաբանում էինք Վլադիմիր Գասպարյանի, Մանվել Գրիգորյանի, Լեւոն Երանոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուս նախկինների դատավարությունները, երբ գրում էինք այն մասին, որ օրենք է ոտնահարվում, մարդու իրավունքներ են խախտվում, երբ ասում էինք, որ այդ բոլոր խախտումների տակ քաղաքական հրահանգ կա, իշխանությունների պատվերը…մեզ մեղադրում էին, թե «նախկին թալանչի իշխանություններին» եք պաշտպանում:
Հրապարակ թերթը գրել է․ Այ, եթե դուք այն ժամանակ հասկանայիք, որ օրենքը պետք է պահպանվի բոլորի դեպքում, եւ ոչ մի պատճառաբանությամբ չի կարելի արդարացնել քաղաքական հետապնդումները, որ մարդը պետք է պատասխան տա միայն իր արարքների համար, այլ ոչ թե այն պատճառով, որ հանրությունը նրան չի սիրում, կամ որ նա որեւէ «մերժվածի» թիմակիցն է եղել, որ արդարադատությունը մի անգամ խախտած իշխանությունը հետո ավելի ու ավելի հաճախ է այն խախտելու, որովհետեւ օրենք ու ճակատագրեր որոշողի «համը մնալու է բերանում»… մենք այսօր չէինք ունենա բացարձակապես անհիմն ու անպատկառ մեղադրանք` ուղղված իր հայրենիքը սիրող, իր հայրենիքի համար շատ բան արած գործարարին:
Երբ իշխանությունը «գլխին խփած» եւ իրեն Հիսուս պատկերացնող անձը ժամանակին հալածում էր Հրայր Թովմասյանին, պաշտոններից ազատում էր իր հրահանգները չկատարած դատավորներին, ՍԴ ու ԲԴԽ էր ձեւում` իր ճաշակով, ազգովի դրա դեմ պայքարեինք, այլ ոչ թե ասեինք` Հրայր Թովմասյանին ու Ռուբեն Վարդազարյանին «հասնում է», նրանք ժամանակին շատ սխալներ են թույլ տվել, այսօր այս արհավիրքը չոքած չէր լինի բոլորիդ դռանը:
Բայց անգամ այսօր ոմանք չեն գիտակցում, թե ուր է գնում այս ամենը: Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հայկ Եսայանը, մյուսները կարծում են՝ իրենց այդ վտանգը չի սպառնում: Իզուր:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը