«Սրբազան Պայքար» շարժումը հաղոդրագրություն է տարածել․
Սիրելինե՛ր,
Չարիքի իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը և բռնապետական ռեժիմի դեմքը։
Այսօր կեսօրից սկսած ապօրինի կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել Սրբազան Պայքարի մի քանի տասնյակ համակիրներ` ներառյալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել և սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճահապարհից։
Սա հստակ քաղաքական ահաբեկչություն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտահայտության, ազատ խոսելու և գործելու իրավունքից։
Մեր գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։
Այս ապօրինի գործողությունները մեծ ցնծություն են պատճառել ադրբեջանական հանրությանը, որն արտահայտված է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպես «փայլուն նորություններ Երևանից» և որակելով Սրբազան Պայքարը որպես «ռևանշիստական շարժում»։
Թեպետ չենք սպասում, սակայն հուսով ենք՝ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան ՀՀ քաղաքական իշխանությունների և իրավապահ մարմինների այսօրվա ապօրինի գործողություններին։
Այսու մեր գնահատանքն ենք հայտնում ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, բոլոր այն անհատներին և կառույցներին իրենց աջակցություն համար։
Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկված մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, ավելի ամրացան ճշմարտության համար պայքարի ճանապարհին։
Չարիքը պետք է հեռացվի։
Մեր հաղթանակը այլընտրանք չունի։
Բաց մի թողեք
Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության․ Լուսանկար
Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելո՞ւ եք թուրքերին փառաբանել․ Աբրահամյան
Միայն առաջիկա շաբաթներին գործողություններից կհասկանանք, թե ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե ֆակտո կառավարողները․ Գեղամյան