Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել, հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը։
«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնեւ՝ եվրոպական եռյակի հետ բանակցելու, ես բազմիցս զանգահարել եմ՝ համոզվելու համար, որ սիոնիստական ռեժիմը նրան չի հետապնդում»,- գրել է նա։
«Այո, նման սպառնալիք, անշուշտ, եղել է և կա։ Սակայն Սեյեդ Աբբաս Արացչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար <…> Եթե անվտանգության միջոցառումները չլինեին <…> գուցե մի քանի օր առաջ Թեհրանում իրականացվեր նրա դեմ Իսրայելի կողմից կազմակերպված խոշոր դավադրություն, որը, փառք Աստծո, ձախողվեց»,- հավելել է նա։

Բաց մի թողեք
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին
Ինչպես է Ռուսաստանի ստվերային նավատորմը թաքնվում համաշխարհային հետևումից