Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում՝ կոչ անելով Իրանը լքել ցանկացող Ֆրանսիայի քաղաքացիներին Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս շուտ հայտնել ուղևորվելու մտադրության մասին։
«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները Իրանի հետ բաց են»,- գրել է Բարոն։
Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, շաբաթվա վերջում կտեղափոխվեն շարասյունով։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև տեղեկացրել է, որ հունիսի 20-ին Հայաստանի և Թուրքիայի՝ Իրանի հետ սահմաններին տեղակայվել են խմբեր, որոնք կդիմավորեն Ֆրանսիայի քաղաքացիներին և կաջակցեն հյուպատոսական ցանկացած գործառույթի հարցում, նրանք կհրավիրվեն հայկական կամ թուրքական օդանավակայաններ, որոնց օդային տարածքները բաց են, և չվերթեր են իրականացվում Ֆրանսիայի տարածք վերադառնալու համար։

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիա է իրականացրել. Լուսանկար