20/06/2025

Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են. Լուսանկար

«Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան գործիչներ եւս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։

Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սեւացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» եւ այլն:

Այս ամենում ուշագրավ է պատգամավոր Ալխաս Ղազարյանի վարքագիծը, որը թեեւ «խոպանչու» դուստր է (հայրը հիմա էլ աշխատում է Ռուսաստանում), սակայն ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին՝ մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն էլ սկիզբ է առել ՌԴ աշխատանքային միգրացիայից։

Կարճ ասած՝ ողջ աղմուկի ֆոնին ՔՊ-ում շարունակվում է լուռ դիտարկում՝ արժե՞ արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Սամվել Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր եւ ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից հնչած ճառերը»։