Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է։
Սա նշանակում է, որ իրավապահ համակարգը գործնականում մեկուսացրել է Սամվել Կարապետյանին արտաքին աշխարհից, ինչը որոշ շրջանակներում գնահատվում է որպես հոգեբանական ճնշման մեթոդ։ Ըստ աղբյուրների՝ հարազատները մինչեւ երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։
Նկատելի է նաեւ անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ մինչ այս որոշված էր Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել Արմավիր։
Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացվել է գրեթե անմիջապես տեղափոխությունից առաջ։
Քաղաքական շրջանակներում սա գնահատվում է որպես փորձ՝ բարեգործին ճնշման տակ պահելով ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունից։ Այս գործընթացը, ըստ վերլուծաբանների, միտված է նսեմացնելու Կարապետյանի հասարակական կերպարը եւ նրան մենակ թողնելու պետության դեմ պայքարում։ Արմավիրում պահվում են ե՛ւ կալանավորները ե՛ւ դատապարտյալները»։
Բաց մի թողեք
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը
Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ