Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:
Այսինքն, Ալիևը փորձում է, այսպես ասած, իր ձեռքը վերցնել Նախիջևանի ինքնավարությունը, որտեղ մեծ է թուրքական ռազմական ազդեցությունն ու ներկայությունը, ինչի ականատեսը եղել ենք նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում:
Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, տարբեր տեղեկություններով, շարունակում է «կուրատորություն» անել նախիջևանյան թևում, որտեղ, ինչպես նշեցինք, թուրքական ռազմական ազդեցությունը մեծ է:
Հավելենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի ստորագրած Շուշիի հռչակագրում https://www.trend.az/azerbaijan/politics/3440708.html Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, երկարատև խաղաղության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման համատեքստում կարևորվել է Նախիջևանի աշխարհագրական դիրքը:
Նախիջևանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում: Մասնավորապես, ինչպես նախապես հայտարարել էին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, այնտեղ հունիսի 20-30-ը մարտական հրաձգությամբ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անունը կրող տակտիկական զորավարժություններ են անցկացվելու:
Եվ հաշվի առնելով, որ Նախիջևանը դուրս չի եղել նաև իրանական հետաքրքրությունների և որոշակի առումով՝ նաև ազդեցության շրջանակից, ապա թուրքական ռազմական ներկայությունը Նախիջևանում Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի հետ միջանցիկ կապի առանցք է դիտարկվում, այլև իրանական ազդեցության զսպման կարևոր հարթակ:
Ինչ տրամաբանությամբ են կադրային փոփոխություններ և նշանակումներ կատարվում Ադրբեջանի բանակում, ում է նախապատվություն տրվում:
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն անդրադառնալով՝ շեշտել է.
«Սա պատմական հնարավորություն է, որը պետք է լիարժեք օգտագործվի և ստորագրվի տևական խաղաղության պայմանագիր։ Սակայն, այս ամենով հանդերձ, որպեսզի հասնենք կայուն խաղաղության, մեր երկրների զինված ուժերը պետք է լինեն ավելի ուժեղ, ավելի արդյունավետ և զսպող: Այս համատեքստում թուրքական և ադրբեջանական բանակների միջև սերտ համագործակցությունը, ուժեղ ինտեգրացիան և անկոտրում սոլիդարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար առանցքային նշանակություն ունեն։ Այդ իսկ պատճառով ձգտում ենք ռազմարդյունաբերությունից մինչև ռազմական համագործակցություն, այսպես ասած, միասնականությունը բարձրացնել նոր մակարդակի»:
Ինչ վերաբերում է Բաքվի անկախացման ձգտումներին Թուրքիայի ռազմաքաղաքական որոշումներից կամ դիրքորոշումների ազդեցությունից, ապա ադրբեջանական տարբեր աղբյուրներում Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին հարց-ակնարկ է բարձրացվում՝ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը որդեգրի նույն դիրքը, ինչ Թուրքիան՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, ռազմական, ռազմատեխնիկական բարձր մակարդակի համագործակցություն, և այլն:
Իհարկե, ադրբեջանական այս քննարկումներում չեն մոռանում, որ թեև Իրանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, բայց Ադրբեջանն Իրանի հետ «էմոցիոնալ ֆոնի» վրա ընդհանուր թեմաներ ունի:
Բաց մի թողեք
Գավառի համայնքապետի ընտանիքին առնչվող ընկերությունը՝ պետական գնումների ակտիվ մասնակից
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ են կրակել
Ինչու է ամենուր բռնոցի՝ Փաշինյանն ինչ որ վատ փաստաթուղթ է ստորագրելու Թուրքիայում, որ տասնյակներով բերման են ենթարկում Երևանում