21/06/2025

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. Լուսանկար

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը։

Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերվում է Փաշինյանի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ մի հոգևորական ջերմորեն ողջունում է Փաշինյանին, նա ըստ ArmeniaSputnik-ի Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։