Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության
2025 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի Թուրքիայ կատարած այցից արարողակարգային արձանագրումներ, որոնք իրենց մեջ լուրջ խորհուրդ և նշաններ ունեն.
– ընդունելությունը տեղի էր ունեցել ոչ թե մայրաքաղաքում, այլ Ստամբուլի նախագահական նստավայրում,
– օդանավակայանում դիմավորման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատիվ է տվել ուղեգորգի մոտ կանգնած թուրք զինվորներին, որոնք ոչ թե տարբեր զորատեսակներ, այլ պատվո պահակախմբի զինվորներ են` առանց դրոշի,
– այցը տևել է մեկ օր` առանց գիշերակացի,
– Նիկոլ Փաշինյանի պատվին ճաշ կամ ընթրիք չի տրվել,
– պաշտոնական հանդիպման ժամանակ անգամ մեկ բաժակ ջրի հյուրասիրություն չի եղել,
– Աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը և որևէ այլ հոգևորական Նիկոլ Փաշինյանին չի դիմավորել և չի ուղեկցել (դա ոչ միայն Եկեղեցու արժանի վերաբերմունք է, այլև Թուրքիայի իշխանությունների, քանզի Պատրիարքին նշանակում է Ստամբուլի նահանգապետը)»:
Բաց մի թողեք
Ռուսասեր ընդդիմության քարոզիչները, միանշանակ, սկլերոզ ունեն․ Արամ Սարգսյանը թարմացնում է նրանց հիշողությունը
Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը. «ՀայաՔվե»
Բավարա՞ր է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար. Տեր Վրթանես քահանա. Լուսանկար