Թուրքիան շարունակում է առաջնորդել Հարավային Կովկասում եւ այլ ռեգիոններում խաղաղարար նախաձեռնությունները։ Այս մասին Մալաթիայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է այդ երկրի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Համաձայն Haber Global պարբերականի փոխանցման, նախարար Գյուլերն ասել է․ «Հարավային Կովկասից մինչեւ Սեւ ծով, Մերձավոր Արեւելքից մինչեւ Աֆրիկա եւ Բալկաններից մինչեւ Միջերկրական ծով, մենք շարունակելու ենք ստանձնել շատ ռեգիոններում խաղաղարար նախաձեռնություններ։
Մեր ողջ գործունեությունը զգալիորեն ավելացնում է միջազգային ասպարեզում մեր երկրի տեսանելիությունը, ամրապնդել մեր դիրքերը, որպես գլոբալ անվտանգային ճարտարապետության անփոխարինելի մասնակցի»։
Յաշար Գյուլերը նաեւ ասել է, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է ներդնում, որպեսզի թուրքական ռազմական արդյունաբերությունը հարաբերականորեն գերակայություն ստանա։


Բաց մի թողեք
Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները
ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն
Պուտինը Փաշինյանին տարանջատեց հայ ժողովրդից, ինչը Հայաստանի համար հղի է աղետալի հետևանքներով