Աշխարհահռչակ դաշնակահարուհի, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում 3 Գրեմմի արժանացած Մարթա Արգերիխը Կապան միջազգային երաժշտական փառատոնի՝ Kapan Fest-ի շրջանակում կայցելի Հայաստան:
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ փառատոնի կազմակերպիչներից: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից էլ հաստատեցին, որ Մարթա Արգերիխը Kapan Fest-ի շրջանակում Կապանում համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
Արդեն երրորդ անգամ անցկացվող Kapan Fest-ն այս տարի կկայանա հուլիսի 4-15-ը, այն տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է ընձեռում աշխատել հայտնի երաժիշտների հետ, ձեռք բերել արժեքավոր փորձառություն։
Այս տարի միջազգային փառատոնին մասնակցում են շնորհալի երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Պորտուգալիայից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից:
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի քաղաքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ