17/07/2025

Հանրային տրանսպորտը պետք է հատուկ գիծ ունենա․ Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, խոսելով մայրաքաղաքում երթևեկության կանոնների փոփոխության շուրջ առաջացած դժգոհությունների մասին, նշել է, որ աշխարհում չկա քաղաք, որտեղ հանրային տրանսպորտը առաջնահերթություն չունենա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան ու արագ աշխատանքը, ինչը հնարավոր է միայն հատուկ գծերի հատկացմամբ։

Փոխքաղաքապետը շեշտել է, որ եթե քաղաքում տրանսպորտը կանգ է առնում նույն խցանումներում, ապա քաղաքացին չի կարող օգտվել արդյունավետ և ժամանակին հասանելի ծառայությունից. «Մեր նպատակը պետք է լինի՝ մարդկանց հնարավորինս արագ տեղափոխել քաղաքում։ Այդ պատճառով հանրային տրանսպորտը պետք է հատուկ գիծ ունենա»։

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ քաղաքապետարանը հետևում է նոր համակարգի ազդեցությանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ է որոշ փոփոխություններ կատարել՝ հիմնվելով առկա խնդիրների վրա։