02/07/2025

Աննա Հակոբյանը երկու հայտարարություն է արել. Փաստաթղթեր

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում երկու հրատապ հայտարարություն է հրապարակել:

«Հայտարարություն 1

Սիրելի հարազատ մարդիկ, որ արդեն 2-3 անգամ և ավելի ներկա եք եղել «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսություններին, խնդրում եմ ոչ վաղը, ոչ առաջիկա հանդիպումներին չներկայանալ։

Հայտարարություն 2

Բոլոր նրանց, ովքեր իմ նախորդ գրառումներին արձագանքում են այսպես. «Դուք էլ առաջին տիկի՞ն եք, բա սա վարչապետի կնոջ պահվա՞ծք է». սիրելինե՛րս, ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ»,- գրել է Հակոբյանը:

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել:

«Բայց մի տեսակ նեղված եմ։ Չեմ հասկանում, բա էն «ազգակործան պատուհաս»-ը՝ յուր աղանդավորականներով հանդերձ, ինչո՞ւ հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։

Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին՝ մեռելի զդաչի:

Այլ խոսքով՝ ազգադավ վիժվածք: Բոլոր ազգադավ վիժվածքների հոգևոր առաջնորդ: Ընդ որում՝ ինքնակոչ:

Թե բա՝ «ազգակործան պատուհաս»։

Գիտնական ոջիլ»,- գրել է Հակոբյանը:

Ինչպես հայտնի է, Civic.am-ի ձեռքում է հայտնվել Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության սույն ծրագիրը.

MyCollages (58).jpg (62 KB)3d472192-7620-457c-8055-c1657f5707fa.jpg (64 KB)3.jpg (31 KB)4.jpg (51 KB)5.jpg (43 KB)6.jpg (46 KB)7.jpg (23 KB)