Հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող մորն ու երեխային, ապա առաջ ընթացել և բախվել կայանված «Օպել»-ին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնեցին, որ վրաերթի ենթարկվածը 9 տարեկան աղջիկ երեխա է: Նրա աջ սրունքն է կոտրվել, առաջիկայում կվիրահատվի: Փոքրիկի առողջական վիճակը կայուն է:
«Մայրը որևէ վնասվածք չունի»,- ասացին բժշկական կենտրոնից:
Բաց մի թողեք
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար
Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժշկուհուն, ով էր նա․ Լուսանկար