Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։
«Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։
Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:
***
Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։

Բաց մի թողեք
Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը. Լուսանկար
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել