Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել ու միավորման կոչ արել․
«Դատապարտում եմ ընդդիմադիր գործիչների դեմ սանձազերծված բռնաճնշումների հերթական ալիքը: Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:
Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»:


Բաց մի թողեք
Մարդկանց կալանքի էլ չե՞ն տանի․ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է TRIPP նախագծին վերաբերող փաթեթը