Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները:
Նշվում է, որ իրավապահները նաև գործողություններ են իրականացնում Բագրատ սրբազանի կեցավայրում։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է, որ վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները:
Նիկոլ Փաշինյանն ու կինը, ըստ էության չբավարարվելով իրենց երեկվա ֆեյսբուքյան հարձակումներով, հիմա էլ իրավապահներին են ոտքի հանել ինչ-որ երևակայական հեղաշրջողներ գտնելու համար։
Այս պահին Երևանի կենտրոնի ու կենտրոնին հարող փողոցներում արտասովոր իրարանցում է։ Ազդանշանային համակարգերը միացրած երթևեկում են ոստիկանական մեքենաներ, Սայաթ-Նովա փողոցում անգամ ջրցան մեքենա է նկատվել։ Սա թերևս արվում է քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ տարածելու համար։

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին