ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություն անցկացնել Իրանի հետ՝ միջուկային համաձայնագրի ստորագրման ակնկալիքով:
Միաժամանակ նա ասել է, թե իրեն այդքան էլ չի հետաքրքրում՝ կստորագրվի համաձայնագիր, թե ոչ, քանի որ իրենք հարվածով ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը: Իհարկե, ամերիկյան հարվածի արդյունավետությունը կասկածի տակ են դնում հենց ամերիկյան աղբյուրներն, իսկ:
Նյւու Յորք Թայմս օրինակ հղում էր արել հետախուզության աղբյուրներին, գրելով, որ միջուկային բունկերային օբյեկտները այդուհանդերձ չեն վնասվել այնպես, որ Իրանը զրկվի միջուկային ծրագիրը շարունակելու հնարավորությունից, այլ պարզապես մի քանի ամսով հետ են գցել այն:
Նույնը հայտարարել է արդեն պաշտոոնապես ՄԱԳԱՏԵ ղեկավար Գրոսսին: Տարբեր այլ աղբյուրներ են խոսում այդ մասին, թեև Թրամփը ինքը պնդում է, որ հարվածը եղել է աննախադեպ, դիպուկ, և ոչնչացրել է ծրագիրը:
Կարծես թե, Թրամփի համար սա ոչ ե հեղինակության հարց է, այլ քաղաքական փաստարկի: Ըստ ամենայնի, կան շրջանակներ, որոնք ամենևին գոհ չեն, որ պատերազմը Իրանի դեմ կանգնել է, հաստատվել է հրադադար:
Շրջանակները, որոնք կարողացան մի քանի շաբաթ «դիմադրող» Թրամփին բերել ռազմական գործողությանը հավանություն արժանացնելուն, թերևս գոհ չեն, որ չեն կարողացել «զարգացնել» հաջողությունն ու հասնել ռեգիոնալ պատերազմի:
Հավանաբար դա է արտահայտվում նաև Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետի խոսքերում, որը հայտարարում է, թե Իրանի դեմ պատերազմը ավարտված չէ: Թրամփը գտնվում է նկատելի տեղեկատվական ճնշման ներքո, երբ փորձում է հավաստիացնել, որ ավարտել է ամեն ինչ, բայց նրան տարբեր կողմերից ներկայացնում են, որ ոչինչ էլ ավարտված չէ:
Իսկ, եթե ոչինչ ավարտված չէ, ապա Թրամփը հայտնվում է անհարմար քաղաքական վիճակում և հեշտ է թերևս նրա հանդեպ միացնել նոր պատերազմի ժամացույցը՝ ամեն ինչ «ավարտելու» համար: Այս տեսանկյունից, թերևս նախընտրելի կլինի, եթե Իրանը ընդունի բանակցության հնարավորությունը և փորձի այդուհանդերձ հակադարձել Թրամփին «թասիբի գցելու» տեղեկատվական նոր ալիքին:
Հավանաբար, այդ տողատակն էր պարունակում այսօր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոստովանությունը, որ ամերիկյան հարվածներից Իրանի միջուկային օբյեկտները կրել են լուրջ վնասներ: Խաղասեղանին շատ բան է թե Թրամփի, թե նաև Իրանի համար, հետեւաբար այստեղ, անշուշտ, պահանջվում է շատ սառնասրտություն և տեղեկատվական «խայծեր» կուլ չտալու սթափություն, Իրանի շուրջ կայունությունը ավելի հաստատուն դարձնելու համար:
Դա պետք է թե Թրամփին, թե Իրանին: Ավելորդ է ասել թերևս, որ ոչ պակաս պետք է նաև Հայաստանին:
Բաց մի թողեք
Ֆրանսիան միջնորդ կարող է հանդիսանալ Կովկասի հարցում
Ադրբեջանը բավականին նվաստացուցիչ տեսանյութով է պատասխանում Ռուսաստանին
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների «վերբեռնում» Ռուսաստանին չի հաջողվում