Այս պահին Շիրակի մարզի թեմի առաջնորդարանում լարված վիճակ է, ոստիկանները մտել են առաջնորդարան, մի քանի ժամ է` փակել են առաջնորդարանի դռները։
Մեր տեղեկություններով՝ Միքայել Սրբազանն այնտեղ չէ։
Հիշեցնենք՝ երեկ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ` 2025 թվականի հունիսի 17-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԶԼՄ-ներով իբրև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հատկանիշներով։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բաց մի թողեք
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ
Ինչ փոփոխություններ են սպասվում հայ-իրանական սահմանին
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ