Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի` ռազմական հեղաշրջման կոչի դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք դեռ անցած տարի։ Այն ժամանակ մեզ մերժեցին` պնդելով, որ հանցակազմ չկա։ Հիմա ասում են, որ հանցակազմ կա։
Դատաիրավական մարմինների անկախության այս մակարդակով հեռու չենք գնա։
Իսկ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է լիներ այն ժամանակ, երբ ինքն արել էր այդ արարքը, ոչ թե հիմա, երբ իշխանությունն ընկել է որոշ եկեղեցականների հետևից։
Հ.Գ. Աջապահյանի պաշպաններին կփոխանցենք այս փաստաթղթերը, թող օգտագործեն` հետապնդման մեջ քաղաքական մոտիվների առկայությունը հիմնավորելու համար։
Հ.Հ.Գ. Կապ չունի, թե ես ում ոնց եմ վերաբերվում, ճշմատությունը պետք է ասվի։
Դանիել Իոաննիսյան



Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան