Իսրայելի կողմից իրանցի գիտնականներին սպանելը չի կանգնեցնի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։
Այս մասին РИА Новости-ին հայտնել է իրանական անվտանգային ուժերում ծառայող բարձրաստիճան աղբյուրը։ Համաձայն հաղորդման, Իրանը իրապես նշանավոր մասնագետների է կորցրել։
Եւ Իսրայելը իրանցի միջուկային ֆիզիկայի ոլորտով զբաղվող գիտնականների «որս» էր հայտարարել դեռ ռազմական տասներկուօրյա հակամարտությունից շատ առաջ։
«Սակայն չնայած այդ կորուստներին, իրանական միջուկային ծրագիրը կանգ չի առել եւ հիմա առավել եւս՝ կանգ չի առնի»,- ասել է պարբերականի բարձրաստիճան աղբյուրը։
Հիշեցնենք, որ տասներկուօրյա իրանա-իսրայելական ռազմական առճակատման ընթացքում զոհվել են երեք միջուկային ֆիզիկայի հարցերով զբաղվող գիտնականներ, որոնց մեջ էր նաեւ Մոհամմադ Մեհդի Թեհրանջին, ով հանդիսանում էր Ֆեյերդուն Աբասիի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան