Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։
Հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»։
***
Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է հերթական ապատեղեկատվությանը և գրել.
«Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։ Բայց եթե որեւէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»։
Խոսքը վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որն իբր հրապարակել է ֆրանսիական Courrier France 24 պարբերականը, համաձայն որի, ֆրանսիական պետական միջուկային Orano ընկերությունը գաղտնի կերպով սկսել է օգտագործված միջուկային վառելիք տեղափոխել Հայաստան, որոնք պահվում են Դիլիջան ազգային պարկում կառուցված օբյեկտում:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում