Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մայր Աթոռից պաշտոնապես հայտնում են, որ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ առաջիկա հինգ օրերին Մայր Տաճարում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սբ.Պատարագ՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս կարևոր քայլով Սբ.Էջմիածինը դիմում է մեզ՝ իր հավատավոր զավակներին, Մայր Աթոռի տարածքում առաջիկա օրերին հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով։ Հայաստանը զավթած թրքալեզ ռեժիմն ապացուցել է, որ ոչ մի սրբապղծության առջև այլևս չի կանգնելու, և ցանկացած պահի պատրաստ է դիմել ցանկացած սադրանքի։ Ուստի իսկապես կարևոր է առաջիկա օրերին ըստ հնարավորության՝ լինել Սբ.Էջմիածնում»։

Բաց մի թողեք
Իվետա Մուկուչյանը նշել է 40-ամյակը. Լուսանկար
«Գրիր դիմումդ ու գնա»․ գործատուն կարո՞ղ է ստիպել ազատվել աշխատանքից
2027 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները. որքա՞ն կավելանա ձերը՝ կախված ստաժից