Արամազդ Ղալամքարյան օգտատերը ջահել է, չի հիշի։ Սովետական կրթական համակարգում լեզվի դասերին տրվում էր երեք հանձնարարություն՝ թելադրություն, շարադրություն, փոխադրություն։
Չգիտեմ իր սովորելու տարիներին փոխադրությունը կա՞ր, թե՝ ոչ, բայց վերցրել է հարազատ պատրոնի եւ նրա տիկնոջ տեքստերն ու փոխադրել՝ համառոտը վերածելով լավաշի։
Լավ է արել, բան չունեմ ասելու։ Փորձել է բարոյազօծել նրանց պղծատեքստերը։ Բայց ինչու այսչափ հիստերիկ։ Պարզ պատճառով։ Մարդն անամոթությունից սթրես է ապրում։ Իսկ որ սթրես է ապրում, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ։
Պատեպատ տուր քեզ, թռիր վերեւ, իջիր ցած, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ մնալու է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԱԾ ԵՎ ՀԱՂԹԱԾ ՆԱԽԱԳԱՀ, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցին եղել ու մնալու է հայության ՀԻՄՆԱՍՅՈՒՆԸ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաց մի թողեք
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»
Քննչական կոմիտե, գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք
«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»