ԱՄՆ Այդահո նահանգում երկու հրշեջների վրա մի դիպուկահար կրակ է բացել անտառային հրդեհը մարելու ժամանակ։ Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, իսկ ավելի ուշ հրաձգության վայրի մոտ հայտնաբերվել է զենքով տղամարդու դի։
Ոստիկանության տվյալներով՝ կրակողը դարանակալել է Կյոր դ’Ալեն քաղաքի մոտակայքում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակվողը հզոր սպորտային հրացաններ է օգտագործել փրկարարների վրա արագ կրակելու համար, գրել են ԶԼՄ-ները։
Ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները, հնարավոր է, կրակ են վառել փրկարարներին դեպքի վայր բերելու համար։ Հարձակմանը մասնակցած անձանց թիվն անհայտ է։

Բաց մի թողեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու համար կրկին արցունքաբեր գազ է կիրառել
Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին