Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Խոզնավարում, գիշերվա ժամերին կրկին կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին հայտնել է տեղի բնակիչներից մեկը։
«Վերջին օրերին առավոտվա, ցերեկվա ժամերին կրակոցներ չեն լսվում։ Գիշերվա տարբեր ժամերի կրակում են ադրբեջանցիները, բայց ես շատ ժամանակ քնած եմ լինում, չեմ լսում, ստեղ ապրող մարդիկ են պատմում»,- նշել է բնակիչը։
Նրա խոսքով՝ վերջին մեծաթափ իրադարձություններից հետո, երբ թշնամին կրակ բացեց գյուղի ուղղությամբ, որի հետևանքով վնասներ էր կրել գյուղը, մարդկանց տներն էին վնասվել, նոր սկսվեց գիշերային ժամերին կրակոցները.
«Փառք Աստծո, վերջին անգամ էն դեպքերի ժամանակ են խփել տներին, հիմա տենց վնասներ չկան, ուղղակի կրակում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Սովորաբար մեր երկրի ՊՆ-ն չի արձագանքում Ադրբեջանի ստորաբաժանումներին կրակահերթերին, թեև սահմանամերձ բնակիչների փոխանցմամբ՝ մարտ ամսից սկսած կրակոցները գրեթե ամենօրյա ռեժիմով են:

Բաց մի թողեք
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն
Ի՞նչն է Հայաստանին ստիպում խաղաղության իրավական ամրագրումը թողնել հնգամյա անորոշության մեջ
Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան. Լուսանկար