Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչները՝ Կաթողիկոսրանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Էջմիածինի մէջ հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին հետ։
Անոնք Գարեգին Բ. Կաթողիկոսին փոխանցեցին Արամ Ա. Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնները եւ այս իրավիճակէն դուրս գալու անոր պատկերացումները։ Արամ Ա. Կաթողիկոսին ներկայացուցիչները միաժամանակ լսեցին Գարեգին Բ. Կաթողիկոսին մտահոգութիւններն ու տեսակէտները։
Երկու սրբազան հայրերը, յանուն Վեհափառ հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, շեշտեցին հայ եկեղեցին ամուր ու կազմակերպ պահելու հրամայականը՝ իր հոգեւոր առաքելութեան ու ազգային ծառայութեան մէջ։

Բաց մի թողեք
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ
Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք էր, որևէ մեկը չպետք է «պլստա». Փաշինյանը՝ Խաչատրյանի մասին
Ինչ փոփոխություններ են սպասվում հայ-իրանական սահմանին