Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են:
Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե, հազարամյա կանոնիկ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առարկա են։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների առանց որևէ լուրջ հիմքի»,- ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի վրա:

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին