Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների աջակցությամբ ապամոնտաժում են «Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիներին փակցված պաստառները՝ «Աջակցություն Սամվել Կարապետյանին» գրությամբ:
Կենտրոնի սեփականատիրոջ ներկայացուցիչը, սակայն, փորձում էր խոչընդոտել իրավապահների գործողությունները։ Նրա խոսքով՝ դա սեփականության իրավունքով պատկանող տարածք է, և այնտեղ ոչ ոք ներխուժելու իրավունք չունի։
Նա լրագրողների հետ զրույցում ասում էր, որ այդ պաստառները գովազդ չեն, այլ իրազեկման ակցիաների մի մաս։
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ