Հուլիսի մեկից Նիկոլ Փաշինյանը հայհոյելու հրադադար հայտարարեց, ու նա՛ էլ, իրեն հատուկ ձևով, խախտեց հրադադարը՝ սպառնալիքով։ Դա նույնն է, երբ ոչ թե հայհոյում, այլ սպառնում, ահաբեկում են։
Հրապարակ թերթը գրել է․ ՀԵՑ-ի բազմահազարանոց կոլեկտիվին հրովարտակ իջեցրեց՝ ով Սամվել Կարապետյանի պաշտպանության հավաքին մասնակցի՝ աշխատանքից կազատվի, կդատվի։ Ով հավաքի չմասնակցի՝ որևէ խնդիր չի ունենա։ Կկուն կանչեց։ Հեքիաթում ծառան տիրոջն ասում էր․ «Ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․»։
Բայց մենք հո՞ գիտենք մեր կուկուն տարվա բոլոր եղանակներին սուտ կանչում է։ Մարդիկ դժգոհում են՝ խաղաղ ցույցերին մասնակցելը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է, որը ոչ մեկը չի կարող խոչընդոտել։
Հայաստանում կան արժանապատվություն ունեցող, Սահմանադրությունն ամեն ինչից վեր դասող մարդիկ, որոնք քիչ չեն չեն, ովքեր դա հասկանում են։ ՀԷՑ-ի աշխատողն այսպես է մտածում․ «Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ։ Չի կարա մի աշխատող հանգիստ աշխատի, եթե իր գործատուն խնդիրների մեջա ու իր օգնության կարիքն ունի։ Դու անգամ էդ տարրական հարգանքից գաղափար չունես ու շնորհակալ լինելու ջիղն էլ ես ուզում մարդկանց մեջից վերացնես։ Եկածդ օրվանից մարդկանց մեջ մենակ վատն ես սերմանել, չի կարելի… Լսե՞լ ես՝ ինչա նշանակում աշխատանքային թիմ, կոլեկտիվ, տնօրեն, աշխատող, մարդկային հարաբերություն։ Ոնց որ չես լսել, հա՞»։
Տարրական դասեր են տալիս մեզ «նորաձև կրթողին»։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»