Ուկրաինայի սպառազինության պաշարները կբավարարեն միայն մինչև այս ամառվա վերջ, որից հետո կարող է առաջանալ «կրիտիկական բաց», որը եվրոպական երկրները դեռ պատրաստ չեն ինքնուրույն լրացնել, գրում է Bild-ը։
PAC-3 մատակարարումների դադարեցումը հատկապես կրիտիկական է․ դրանք միակ հրթիռներն են, որոնք ի վիճակի են հուսալիորեն որսալ Պուտինի բալիստիկ հրթիռները՝ Գերմանիայի կողմից մատակարարվող Patriot համակարգերի միջոցով։
HIMARS համակարգերի համար զինամթերքի անբավարարությունը՝ GMLRS մատակարարումների դադարեցման պատճառով, սպառնում է զգալիորեն նվազեցնել այս համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արդյունավետությունը։
F-16 կործանիչների համար AIM-7 հրթիռների դադարեցումը Ուկրաինային կզրկի ռուսական «Շահեդ» անօդաչու սարքերի դեմ պայքարի կարևոր միջոցից, որոնք ամեն օր հարվածներ են հասցնում Ուկրաինային։
Bild-ը գրում է՝ Մատակարարումների դադարեցումը երկու հիմնական խնդիր է ստեղծում՝ բարդացնում է քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև սպառնում է ռազմաճակատի կայունությանը։
Բաց մի թողեք
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա