Հունիսի 22-ին` գիշերվա ժամը մեկին մոտ, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ հայտնել են՝ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու:
«Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել էր, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 38-ամյա տղամարդը վազանցի հետ կապված վիճաբանել է տուժած տղամարդու հետ, սկսվել է ծեծկռտուք, ինչի ժամանակ էլ 38-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Մուշավանի 37-ամյա բնակչին։
Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական ոստիկանների հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին 38-ամյա մեղադրյալն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի վարչություն:
Նա ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ