Ինչ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Լ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծննդաբերությունից անմիջապես հետո, հոգեճնշող վիճակում փորձել է սպանել իրենից ծնված երեխային:
Լ. Հովհաննիսյանը, ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը և առանց որևէ մեկի գիտության ծննդաբերելուց հետո փորձել է սպանել երեխային, 2025 թվականի փետրվարի 15 ին’ ժամը 03:30-ի սահմաններում, փակվելով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 12-րդ շենքի 32-րդ բնակարանի զուգարանում և այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխային՝ Ս․ Հովհաննիսյանին, ծննդաբերելուց անմիջապես հետո, գտնվելով հոգեճնշող վիճակում, վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, գցել է զուգարանակոնքը, երեխայի բերանն է մտցրել կիսարյունոտված և թրջված անձեռոցիկ ու փակել զուգարանակոնքի կափարիչը, որից հետո անտեսելով մայրիկի՝ Անահիտ Մխիթարյանի կողմից նախապես կանչված՝ Աբովյանի շտապօգնության բժշկուհի Մարինե Հարությունյանի հորդորը՝ զուգարանի դուռը բացելու և իրեն ու նորածնին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ՝ դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել:
Դրանից հետո Լիլիթ Հովհաննիսյանը զուգարանի դուռը բացել է միայն բժշկուհի Մարինե Հարությունյանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն զանգելու մտադրության մասին հայտնելուց և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կատարած զանգից դրդված, Լ․ Հովհաննիսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ բժշկուհի Մարինե Հարությունյանը, զուգարանակոնքում հայտնաբերելով Ս․ Հովհաննիսյանին, վերջինիս անհապաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ