08/07/2025

Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար

Կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ուստյանը և տնօրենի տեղակալ Արմեն Հակոբյանը:

Պաշտոնյաներին հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել այսօր առավոտյան: Հակակոռուպցիոն կոմիտեից ձերբակալության լուրը հաստատեցին:

Մենք նաև տեղեկացանք, որ այս պահին ընթանում է խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Մեր տեղեկություններով՝ Մհեր Ուստյանը կառույցի տնօրենի Ժ/պ է նշանակվել մոտ մեկ շաբաթ առաջ: Թե ինչ է հասցրել անել այս մեկ շաբաթվա ընթացքում, հայտնի չէ:

Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է. նա մեկ շաբաթ առաջ էր նշանակվել