Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում այս ամսվա վերջին։ Այս մասին գրում է Middle East Eye-ը։
«Թեև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն դեռեւս պնդում է մի քանի լրացուցիչ պայմաններ, նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը:
Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը ուղղումներ կատարի իր սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն վերջին երեք տասնամյակների ընթացքում մեղադրել է կողմնակալության մեջ» – գրում է Middle East Eye-ը:

Բաց մի թողեք
Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական. Լուսանկար