03/07/2025

Փաշինյանն իրեն Լյուդովիկոս 14-րդի հետ է համեմատել

Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը:

«Հրապարակ» թերթը գրում է. Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է․ «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել․․․հետեւաբար, սա եւս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»:

Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաեւ ինքն է, եւ իր դեմցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։

Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդըպատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արեւ արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր: