ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի եւ Աջապահյանի կալանավորումը:
«Հրապարակ» թերթը գրում է. Ներառել նաեւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձեւավորվում, եւ ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։
Իսկ հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ: Երեկ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կմասնակցի երթին, ասաց, որ իրենք կանգնելու են բոլոր նրանց կողքին, ովքեր Եկեղեցու պաշտպանությամբ են զբաղված։
Եվ անգամ երեկվա շոուն, որ ձեռնարկեցին իրավապահները` երթին ընդառաջ խուզարկելով «Տաշիրի» գլխավոր գրասենյակը, չի ձախողելու երթը։ Անգամ Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ն մտցրին խաղի մեջ, որը երեկ կոչ էր անում՝ ուշքի գալ, քանի որ ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27-ի» նման «նախապատրաստվող 3 հանցագործություն է բացահայտել»։
Ի դեպ, անգամ թքած-կպցրած ձայնագրություններով չի ապացուցվում, որ ինչ-որ անձինք «Հոկտեմբերի 27» են նախապատրաստել։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»