Պենտագոնի որոշումը՝ դադարեցնել որոշ զինամթերքի մատակարարումը Ուկրաինային, ցնցել է Կոնգրեսի անդամներին, Պետդեպարտամենտի պաշտոնյաներին և ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին, որոնք սովորաբար մանրամասն տեղեկացվում էին նման որոշումների մասին։
Կոնգրեսական Մայքլ Մակքոլը նշել է. «Կարծում եմ՝ սա Պենտագոնի քաղաքական վարչության ղեկավարի՝ Էլբրիջ Քոլբիի նախաձեռնությունն է։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ [պետդեպարտամենտի ղեկավար] Մարկո Ռուբիոյի հետ խորհրդակցել են։ Սպիտակ տանը ներքին տարաձայնություններ կան»։
Բրիտանական The Economist ամսագիրը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական աջակցությունը Կիևին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ ունեցած ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինա ուղարկվելիք կարևոր զինատեսակների՝ Patriot համակարգերի, զենիթային հրթիռների, բարձր ճշգրտությամբ զինամթերքի և 155 մմ արկերի մատակարարումը։
Պենտագոնը վերանայում է սեփական պահեստները և մտահոգված է դրանց նվազումով՝ Ուկրաինային երկարատև օգնության և Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների պատճառով։ Մասամբ զինամթերքը արդեն գտնվում է Եվրոպայում, սակայն ուղարկումը Ուկրաինա հետաձգվել է։
Բաց մի թողեք
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում
Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել, որ երկիրն է այս անգամ թիրախում