08/07/2025

Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում` Wings գաղափարների մրցույթը․ Լուսանկարներ

Tech Week Vanadzor 2025 տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում` «Wings» գաղափարների մրցույթը, որի նպատակն է խթանել Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների և նորարարական մտածողություն ունեցող թիմերին։

Մրցույթը բաց է 8 տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, տուրիզմի և այլ ոլորտների ներկայացուցիչների համար։ Ստացվել էր ավելի քան 40 հայտ՝ Լոռու մարզի և Հայաստանի այլ թիմերից։ Մրցույթի առաջին փուլում ընտրվել է 7 թիմ, որոնք ունեցան մենթորական աջակցություն՝ իրենց նախագծերը զարգացնելու և պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու համար։

Մրցույթի գործընկերն է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), որը հետևողականորեն նպաստում է երկրի ստարտափ մշակույթի զարգացմանն ու նորարար գաղափարների ներդրմանը։

«Wings մրցույթը լոկ գաղափարների ներկայացման հարթակ չէ։ Սա իրական հնարավորություն է տաղանդների համար բացահայտելու իրենց մտքերը, զարգանալու և ազդեցիկ նախագծեր կյանքի կոչելու համար։ Լոռին, ինչպես Հայաստանի շատ այլ մարզեր, ունի մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ուղղորդել ճիշտ մոդելների և փորձառու մասնագետների աջակցությամբ։ Այս նախաձեռնությունը նաև կարևոր քայլ է դեպի կենտրոնացված զարգացումից դեպի համաչափ տարածքային զարգացում անցնելու համար», -նշել է Formula VC ներդրումային ֆոնդի գլխավոր գործընկեր և BANA Angels ցանցի խորհրդատու Կարեն Վարդանյանը։ «Wings» մրցույթի հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 6-ին։

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը հյուրընկալում է հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու և սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են տեխնոլոգիական ոլորտով։

Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ և պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Երեք օրերի ընթացքում կոնֆերանսի շրջանակում հանդես կգա ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ և ոլորտի այլ առաջատար դերակատարներ։

Tech Week Vanadzor նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։