ՀՀ ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հայտնվել է դատարանի առջեւ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցած ամբիոնների գործունեության դադարեցման կամ միավորման արդյունքում մի շարք անձինք դուրս են մնացել մրցույթներից։
Եվ ահա, ամբիոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողներից մեկը՝ ի.գ.թ., դոցենտ Գայանե Մարուքյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոններին նշանակելու նպատակով հարցազրույցի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եւ որպես դրա հետեւանք՝ Հռիփսիմե Խաչատրյանի նշանակումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր ՊՈԱԿ-ի ոստիկանական ստորաբաժանման բազային եւ սպայական կրթության դեպարտամենտի պետի պաշտոնում»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է