«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության վարքագծին՝ մեղադրելով ՔՊ-ական պատգամավորներին լկտի պահվածքի, այդ թվում՝ կին պատգամավորների նկատմամբ անընդունելի վերաբերմունքի մեջ։
Պատգամավորը նշեց, որ իշխանական խմբակցությունն անցել է բոլոր քաղաքական և բարոյական սահմանները՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ է հայտարարել , որ պատրաստվում է անձամբ ղեկավարել Սուրբ Էջմիածնի դեմ հարձակումները։ Նա հիշեցրեց դեպքը, երբ դիմակավորված անձինք մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք՝ ակնարկելով հնարավոր նոր ճնշումների մասին։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ իշխանությունները անտեսում են անմեղության կանխավարկածը, իսկ դատական համակարգի վրա ճնշումներ գործադրում են անգամ SMS հաղորդագրությունների միջոցով։ Նրա խոսքով, նման պայմաններում որևէ խոսք արդարության մասին հնարավոր չէ. «Այսօր արդեն պարզ է, որ բոլոր պետական ինստիտուտները իշխանության ձեռքում են։ Մի քանի ամիս առաջ բարձրաձայնել էի, որ եթե այս ընթացքը շարունակվի, իշխանությունը կհավակնի անգամ կաթողիկոսի պաշտոնին։ Ցավոք, իմ կանխատեսումները հաստատվում են»:






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը