Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ վերջին ընտրություններից մեկ տարի անց, որոնք համարյա թե իշխանության էին բերելու ծայրահեղ ձախականներին, այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ունի սահմանադրորեն լիազորված իրավունք նոր ընտրարշավ սկսելու։
Եթե նոր ընտրություններ նշանակվեն, ապա Մակրոնը ըստ էության կփորձի կարգավորել կառավարության հետ կապված խնդիրները։ Politico պարբերականի փոխանցմամբ, նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը բավականին գայթակղում է նախագահ Մակրոնին։
Հատկապես, որ գործող վարչապետ Ֆրանսուա Բայրուից հիասթափված է եւ նաեւ Բայրուն սկսել է նյարդայնացնել նրան։ Բայրուն հակված է ռիսկի եւ ավանտյուրաների գնալու, իսկ Մակրոնը նման բաներ չի սիրում։ Հույս ունի, որ օրենսդիրներն ի վերջո կազատվեն վարչապետ Բայրուից կամ բյուջեի հետ կապված բանակցությունների ժամանակ, կամ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի առնչությամբ ծագած սկանդալի համատեքստում։
Սկանդալը կապված է հեռավոր 90-ականների հետ, երբ Բայրուն դեռ Կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Եթե կառավարության ճգնաժամ սկսվի, Մակրոնը կփորձի օրինակ Սեբաստյան Լեքորնյուին նշանակել վարչապետ, որպեսզի վերջինս կարողանա անել այն, ինչը չկարողացան անել Բարնյեն եւ Բայրուն։
Ֆրանսիական քաղաքական կուլուարներում կարծում են, աշնանն արդեն հնարավոր է, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանակն ընտրություններ։ Սակայն նախանշաններ չկան, թե արտահերթ ընտրությունների նախապատրաստություններ են ընթանում։ Դա սակայն ֆրանսիական քաղաքական կյանքով զբաղվող փորձագետներին առանձնապես չեն զարմացնում։
Մակրոնն հայտնի է նրանով, որ կարող է վերջին պահին, անակնկալ որոշումներ կայացնել։ Ու այդ սկզբունքին հետեւելով՝ հնարավոր է, որ հենց վերջին պահին էլ նշանակի արտահերթ ընտրությունները։ Փորձագետները նշում են, որ 25 թվականի բյուջեի քննարկումները կարող է կառավարությանը անվստահություն հայտնելու առիթ դառնալ։
Նախագահ Մակրոնը վարում է բավականին մսխողական քաղաքականություն, իսկ դա ֆրանսիական հասարակության ներսում ուժեղացնում են բացասական տրամադրությունները։
Բաց մի թողեք
ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ին Պուտինն ազատել էր պաշտոնից․ Լուսանկար
Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, որպեսզի Կենտրոնական Ասիան պահի ազդեցության ոլորտում
Իսրայելը նոր ռազմական գործողություն է սկսել, որ երկիրն է այս անգամ թիրախում