Քննչական կոմիտեն հերթական քողարկված-վախվորած հայտարարությունն է տարածել, որով փորձում է արդարացնել ՀԷՑ-ի եւ նրա գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի դեմ այսօր ձեռնարկված արշավանքը։
Հրապարակ թերթը գրել է․ Փորձում են ներկայացնել, որ դա արվում է մի քանի օր առաջ նախաձեռնված վարույթի շրջանակներում․
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։
Մենք այս գործին առաջիկայում դեռ կանդրադառնանք, ուղղակի հիմա նշենք, որ այս գործը միայն Հայաստանի ու ՀՀ պետբյուջեի թշնամին կհարուցեր, որովհետեւ այստեղ խոսքը Ռուսաստանի կողմից Հայաստանին ընձեռնված «տնտեսական միջանցքի» մասին է, որով մեզ հնարավորություն է տրվել լրացուցիչ եկամուտներ ստանալ եւ այդ բոլոր գործարքներն իրականացվել են Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ եւ հրահանգով։
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը