11/07/2025

Արթուր Սարգսյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

Դատարանը բավարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Սարգսյանը կկալանավորվի 2 ամսով:

Հուլիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:

Հուլիսի 8-ին Արթուր Սարգսյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ազգային ժողովն ընդունել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: