«ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա անխոչընդոտ հատել է սահմանը եւ հասել է ՌԴ մայրաքաղաք։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ անձամբ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ շուտով կվերադառնա. «Աշխատանքային այցով, այո, Մոսկվայում եմ, բայց շուտով վերադառնալու եմ, անհոգ եղե՛ք», – փոխանցեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Սաղաթելյանի մեկնումը տեղի է ունենում քաղաքական լարված փուլում. իշխանական շրջանակում բացահայտ խոսում են նրան կալանավորելու մտադրության մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ իրավապահ համակարգը Սաղաթելյանին պատրաստվում է մեղադրել «Սրբազան շարժմանը» աջակցելու համար, իսկ վարչապետ Փաշինյանը ենթադրաբար SMS հաղորդագրությամբ արդեն հանձնարարել է մինչեւ ԱԺ ամառային արձակուրդների սկսվելը՝ հուլիսի 15-ից առաջ, նրան կալանավորել։
Բացի դրանից, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների համաձայն, ՀՅԴ գրասենյակներում եւս հանձնարարված է խուզարկություններ իրականացնել, եւ հնարավոր է՝ նոր դաշնակցականներ եւս կալանավորվեն։
Ինչ վերաբերում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ապա Դատախազությունը քննարկում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն ՔՊ քաղաքական թեւում կալանքը քիչ հավանական են համարում»։
Բաց մի թողեք
Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք. Օրենքն ընդունել են ու ԵՄ-ից ավելի հեռացել
Երկու կարևոր հանգամանք
Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, կգրոհեն նաև Մայր աթոռը