Հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է բերվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում:
Բաց մի թողեք
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է
Ժաննա Անդրեասյանն աշխատանքից ազատել է վարչության պետ Արմենուհի Պողոսյանին և բաժնի պետ Կարեն Մանուկյանին