«Հեղաշրջման պլան»-ի բացահայտումից եւ այդ վարույթով Բագրատ սրբազանին ու նրա մի քանի համակիրներին կալանավորելուց հետո շատերի մոտ է հարց ծագում՝ որտեղի՞ց են հայտնվել խոսակցությունների ձայնագրությունները` դրանք ինչ-որ մե՞կն է ընդդիմության շարքերից ձայնագրել, թե՞ հատուկ ծառայություններն են գաղտնալսել։
«Հրապարակ» թերթը գրում է. Օրինակա՞ն են, թե՞ անօրինական: Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ գաղտնալսումներն արվել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ՝ անգլիական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք ավելի գլոբալ ծրագիր ունեն:
Օրինակ՝ այն, որ այս գաղտնալսումներով ավելի ամրապնդեն իշխանության դիրքերը՝ ընդդիմությանը տեռորիստներ ներկայացնելով, ապա հակառուսական ալիք բարձրացնելով եւ Ռուսաստանին այս տարածքից դուրս մղելով։
Մեզ չհաջողվեց ճշտել, թե որքանով է այս տեղեկատվությունը մոտ իրականությանը: Բայց այն փաստը, որ այդ ձայնագրությունները կալանքի սանկցիայի ժամանակ չեն ներկայացվել դատարան, արդեն շատ խոսուն է:
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար