ՄԱԿ-ը հուսով է, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում։
Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում», – ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի՝ հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման վերաբերյալ հարցին։Դյուժարիկը նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակը տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձգտմանը. Պետդեպարտամենտ. Լուսանկար
Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել է նրանց, ովքեր կհանդգնեն ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո