Իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շատ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Փաշինյանը քիչ մարդկանց է տեղեկացնում իր առաջիկա անելիքների մասին, ու, կարելի է ասել, ՔՊ-ականներից շատերը տեղեկությունն իմանում են նրա ֆեյսբուքյան գրառումներից, մամուլից:
Երեկ բոլորի համար անհասկանալի էր, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով. «Ես առաջնորդելու եմ այդ ազատազրկումը»:
Այսինքն՝ Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին, առավել եւս նրանց համար անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես է դա անելու:
Չնայած նրան, որ ՔՊ-ականները երեկ ավարտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ արձակուրդն իրենց համար չի կարող սկսվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կոնկրետ պլաններ ունի իրագործելու: Նա պետք է հասնի Վեհափառի հրաժարականին, հասցնի կալանավորել էլի մարդկանց` ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ Սամվել Կարապետյանի ընտանիքի ու մերձավորների շրջանից, ովքեր կրկնել են բարերարի միտքը թե՝ «Մեր ձեւով մասնակցելու ենք»: Նիկոլ Փաշինյանը «իր ձեւով» սկսել է ռեպրեսիաները»։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում