Պարզվում է, նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդ, ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վրա։
Գործը կարելուն մասնակցում է նաեւ Աննա Հակոբյանի գյումրեցի օգնականը՝ զոհվածի մայր Վարդուհի Մանուկյանը։ Մեզ դեռ չի հաջողվել ճշտել այս գործի մանրամասները, բայց ըստ նախնական տեղեկությունների, բարերարներից մեկի տրամադրած գումարները ոչ նպատակային ծախսելու մասին է խոսքը։
Նորից գործում առկա է ինչ որ «խուժան» ձայնագրություն, որն արվել է ոչ օրինական կարգով։ Եւ նորից խոսքը մի քանի տարի առաջվա դեպքերի մասին է։ Այս գործով արդեն կա նաեւ տնային կալանքի ենթարկված անձնավորություն, որից փորձում են Աջապահյանի դեմ ցուցմունք կորզել։
Վերջին շրջանում հարուցված քրեական վարույթներից դատելով, կարող ենք ասել, որ օրենքը պահպանելու որեւէ պարտավորություն արդեն նախաքննական մարմինները չունեն՝ նրանք քաղաքական պատվեր կատարող համակարգի են վերածվել եւ կատարում են գործող իշխանությունների՝ անխտիր բոլոր հրահանգները։

Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ